Ռադիոէկոլոգիական հետազոտություններ Հայաստանի Հանրապետության տարածքում․ նախագծերի շարք

Նախագծի ղեկավար՝ Օլգա Բելյաևա
Տևողություն (տարիներ)` 2016 – 2021
Ֆինանսավորող կազմակերպություն՝ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

 

Սկսած 2016 թ․-ից Ռադիոէկոլոգիայի բաժինը իրականացնում է հետազոտական նախագծերի շարք (նախագծերի ծածկագրեր #15T-1E061, #18T-1E311, #20AA-1E017, #21YSS-018), որի նպատակն է բացահայտել ռադիոնուկլիդների բաշխվածությունը և միգրացիայի առանձնահատկությունները շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչներում։ Նախագծերի իրականացման ընթացքում գնահատվել են Հայաստանի հողերում, ինչպես նաև հիմնական ջրբաժան լեռնաշղթաներից սկիզբ առնող գետերի հատակային նստվածքներում բնական ռադիոնուկլիդների տեղական ֆոնային ու տեխնածին ռադիոնուկլիդների հիմնագծային ակտիվությունն ու բաշխվածության որակական ու քանակական բնութագրերը։ Գնահատվել են նաև շրջակա միջավայրում առկա ռադիոնուկլիդներով պայմանավորված էկոլոգիական ու մարդու առողջական ռիսկի գնահատում:

 

Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են, մասավորապես մշտադիտարկվում է Հայաստանի տարածք տեխնածին Cs-137–ի մուտքը օդային զանգվածների հետ փոշու կազմում, ինչպես նաև դրա կուտակումը հողերում, հողից բույսերին անցումը։

 

ՀՂՈՒՄՆԵՐ