Գերբարձր լուծաչափի տվայլների կիրառմամբ լեռնային լճերի էկոլոգիական վիճակի գնահատման հեռազննման մեթոդի մշակում

Ծածկագիր՝ 18RF-140
2018-2020թթ․

Նախագծի ղեկավար՝ Շուշանիկ Ասմարյան

Միջազգային համագործակցություն՝ Անդրեյ Մեդվեդև, Աշխարհագրության Ինստիտուտ, Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիա, ՌԴ

Ֆինանսավորումը` «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ՀՀՌՀ - 2018» միջազգային մրցույթ, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտե և  Հիմնարար Հետազոտությունների Ռուսաստանյան Հիմնադրամ

 

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում արբանյակային նկարների կիրառմամբ իրականացվում են աշխատանքներ` Սևանա լճի ջրի որակի գնահատման հեռազննման մեթոդների մշակման ուղղությամբ: Հաշվի առնելով մոնիթորինգային աշխատանքներում արբանյակային լուսանկարների կիրառման հետ կապված մի շարք դժվարությունները (ամպամածության պատճառով պիտանելի լուսանկարների թվաքանակի կրճատում, աղմուկի և աղավաղումների առկայություն լուսանկարներում) առաջարկվում է մշակել գերբարձր տարածական լուծաչափի (< 2մ) անօդաչու թռչող սարքերից (ԱԹՍ) ստացվող տվյալների կիրառմամբ Սևանա լճի օրինակով մշակել լեռնային լճերի էկոլոգիական վիճակի գնահատման հեռազննման մեթոդ: Դաշտային, լաբորատոր մեթոդներով ստացված և հեռազննման տվյալների համադրմամբ նախատեսվում է լրամշակել և կատարելագործել Սևանա լճի ջրի ջերմաստիճանի և պղտորության (TSS, NTU) ցուցանիշների տիեզերական նկարների վերծանման մոդել- ալգորիթմները, ստեղծել տարածաժամանակային քարտեզագրական բազա` տեղեկատվության արտածման, պահպանման, փոխանակման, տեղեկատվավերլուծական ենթակառուցվածքով: