ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում հոբելյանական տարի է. նշվում է կենտրոինի հիմնադրման 30 և հիմնադիր տնօրեն Ա․Սաղաթելյանի 70-ամյակը

26.05.2023

2023 մայիսի 25-ին  ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում մեկնարկեց ՀՀ ԳԱԱ հիմնադրման 30 և կենտրոնի հիմնադիր տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Ա․Սաղաթելյանի 70-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:


Միջոցառման առաջին հատվածում, Ա. Թախտաջյանի հուշարձանի կողքին տնկվեց անվանական ծառ՝ արոսենի, ապա ներկայացվեցին նախագծահեն կրթության շրջանակներում «Երևանի բուսաբանական այգու հողերի և փոշու էկոլոգիական և առողջական ռիսկի գնահատմանն ուղղվաած հետազոտության արդյունքները:

 

Էկոկենտրոնի և բուսաբանության ինստիտուտի գիտական ընկերությունը ևս մեկ անգամ հաստատվեց՝ օրվա խորհուրդը կրող ծառատունկի միջոցով։