• Մեր մասին
  • /
  • ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀՀ ԳԱԱ ԷԿՈԼՈԳԱՆՈՈՍՖԵՐԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ 

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀՀ ԳԱԱ ԷԿՈԼՈԳԱՆՈՈՍՖԵՐԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ 

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը (էկոկենտրոն) հիմնադրվել է 1989 թվականին՝ մի քանի հիմնական լաբորատորիաների միաձուլման միջոցով։ Այն ներկայումս հանդիսանում է գիտահետազոտական հաստատություն, որն իրականացնում է էկոլոգիայի, շրջակա միջավայրի պաշտպանության և սննդի անվտանգությանն ուղղված հիմնարար և կիրառական բնույթի հետազոտությունների ընդարձակ սպեկտր: Էկոկենտրոնում իրականացվող միջառարկայական հետազոտությունները ներառում են տարածքների էկոլոգիական կարգավիճակի գնահատման, ռիսկերի վերլուծության գիտամեթոդական հիմունքների մշակման, բնական ռեսուրսների կառավարման գործընթացների օպտիմալացման և մարդու էկոլոգիային առնչվող խնդիրների լուծման հիմնահարցերը: